Միջազգային Քաղաքականություն 

Ես կոչնչացնեմ Էրդողանի տնտեսությունը. Թրամփը զգուշացրել է Թուրքիային

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը նախազգուշացրել է, որ պատրաստ է կտրուկ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի տնտեսության դեմ, եթե թուրքական զինուժը սկսի կոտորել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերին։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ինտերֆաքսից։

«Եթե դա տեղի ունենա, ապա ես կոչնչացնեմ նրա (Թուրքիայի նախագահին) տնտեսությունը»,-ասել է Թրամփը։

Թրամփը հույս է հույս է հայտնել, որ Անկարան Սիրիայի հյուսիսում կգործի ռացիոնալ կերպով՝ հայտնելով, որ տեղյակ է Թուրքիայի և քրդերի միջև պատմականորեն բարդ հարաբերությունների մասին։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, ինչի շրջանակներում երկիրն արդեն հարձակվել է սիրիական երկու քաղաքների՝ Թել Աբյադի և Ռաս Էլ-Աինի վրա։

Գործողության մեկնարկից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ, որը կոչ է արել մի լավ ծանր ու թեթև անել իրավիճակը և մտածել հնարավոր հետևանքների մասին։

Նույն շարքից