Հասարակություն 

Այս տարի ԵՊՀ-ից դուրս է մնացել 207 ուսանող. ԵՊՀ մամուլի խոսնակ

analitik.am

Այս տարի Երևանի պետական համալսարանից հեռացվել է 207 ուսանող: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց ԵՊՀ մամուլի պատասխանատու Գևորգ Էմին-Տերյանը:

Ըստ նրա, կանոնակարգի համաձայն երրորդ լիկվիդը թույլ չեն տալիս, համապատասխան օրենքը ուժի մեջ է  մտել 2016 թվականին: Մինչև 2018 թվականը կրթության նախարարությունը թույլ է տվել, որ երրորդ լիկվիդին ուսանողները մասնակցեն:

«Երրորդ լիկվիդի հնարավորությունն ուսանողներին միշտ տվել է կրթության նախարարությունը, ԵՊՀ-ի իրավասություններից դուրս է այդ գործընթացը»,-ասաց նա և հավելեց, որ անցած տարվանից սկսած  նախարարությունը երրորդ լիկվիդին մասնակցելու հնարավորություն այլևս չի տալիս և համապատասխանաբար ԵՊՀ-ն երրորդ լիկվիդի հնարավորություն չի ընձեռում:

Գևորգ Էմին-Տերյանը նաև շեշտեց, որ ուսանողները դուրս են մնացել ԵՊՀ-ի և վճարովի, և անվճար բաժիններից:

«2018 թվականին նույնպես մոտ 200 ուսանող դուրս մնաց համալսարանից»,-տեղեկացրեց նա և նշեց, որ տեղյակ չէ հեռացված ուսանողները դիմել են նախարարություն, թե՝ ոչ, սակայն 2018 թվականին ԵՊՀ-ից դուրս մնացած ուսանղներին նախարարությունը չէր ընդառաջել:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից