Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Սիրիա Թուրքիայի ներխուժման մասին

analitik.am

Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Սիրիա Թուրքիայի ներխուժումը: Մենք մտահոգված ենք իրավիճակով: Մեր գնահատմամբ այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը Հալեպում հաջողությամբ մարդասիրական առաքելություն է իրականացնում և այն շարունակվելու է:

Վարչապետն առաջարկեց կառավարության նիստից հետո դռնփակ ռեժիմով քննարկել Սիրիայի հարցը:

Նույն շարքից