Հասարակություն 

Ոնց կուզեի երևակայական կայֆերի մեջ սավառնեի, ոգևորվեի վարչապետի և Քիմ Քարդաշյանի սելֆիից կամ Սարգսյան Արմենի թևանցուկ նկարից... Աշոտյան

Ոնց կուզեի իմ քննադատությունների եւ կանխատեսումների մեջ սխալվեի, ապրեի Նիկոլին դեռ երկրպագող, հայաստանաբնակ եւ իրական հետեւորդների հորինված Հայաստանում, երեւակայական կայֆերի մեջ սավառնեի, ոգեւորվեի վարչապետի եւ Քիմ Քարդաշյանի սելֆիից կամ Սարգսյան Արմենի թեւանցուկ նկարից...

Նախկինում ասում էին, որ ոզում եմ ապրել Հ1-ի Հայաստանում։ Հիմա, երբ պետական քարոզչամեքենայի ծավալներն ու թափը հասել են աներեւակայելի «բարձունքների», այդ Հայատատանը դարձել է էլ ավելի վիրտուալ ու սինթետիկ։

Չգիտեմ, այդ ի՞նչն է ավելի ուժեղ, քան միամտությունս, հորինվածքներին տրվելու հոգեբանական գայթակղությունս եւ էգոցենտրիկ «ինքնախաբեությունս»։ Բայց...

Խիղճս եւ միտքս միասին են մերժում այդ արհեստական կտերը, պատրանքներն ու կիսաէրոտիկ-կիսաքաղաքական պրիմիտիվ ֆանտազիաները։

Երեւի նրանից է, որ պատմություն ու աշխարհագրություն գիտեմ։ Եւ ոչ միայն Հայաստանիս...

Արմեն Աշոտյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից