Հայաստան 

Վարչապետը շաբաթվա վերջին քաղաքական ուժերին կառաջարկի քննարկումներ՝ 12 կետերից 1-ինի շուրջ. խոսնակ

analitik.am

Հանրապետության Նախագահն առաջարկել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեկ անգամ ևս խորհրդարանական ուժերի հետ քննության առնել նրանց կողմից առաջ քաշած 12 կետերը, բայց այս անգամ՝ հատ առ հատ ու ավելի խորքային: Շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է քաղաքական ուժերի հետ համապատասխան ձևաչափով սկսել քննարկումները 12 կետերի՝ առաջին հարցի շուրջ, գալ ընդհանուր եզրակացության, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները և շարժվել առաջ:

 

Ներկայացնում ենք պատասխանն ամբողջությամբ. «Կառավարությունը պատրաստ է առաջ գնալ այդ ճանապարհով, այսինքն՝ վերցնել առաջ քաշված թեման, քննարկել մինչև վերջ, հասնել եզրակացությունների, նախանշել կատարվելիք քայլերն ու անցնել հաջորդ հարցին: Ազգային ժողովում այս օրերին ընթացող բյուջետային քննարկումներից հետո շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է առաջարկել քաղաքական ուժերին համապատասխան ձևաչափով սկսել քննարկումները առաջին հարցի շուրջ, գալ եզրակացությունների, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները և շարժվել առաջ: Այս առնչությամբ լրատվամիջոցներին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք պատշաճ և ժամանակին»:

Նույն շարքից