Հասարակություն 

Կարևորը Քիմ Քարդաշյանն ու Սերժ Թանկյանն եկել են, ջհանդամ, որ էտ նույն հոնորարով կարելի էր Թրամփին բերել. Քաղաքագետ

analitik.am

Քաղաքագետ Արմեն Մինասյանն իր էջում գրում է.

«Իրականում Էրդողանի Թուրքիան ավելի մեծ սպառնալիք ա Հայաստանի, Վրաստանի, Սիրիայի համար, քան Պուտինի Ռուսաստանը Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի համար։

Բայց խնդիրը որն է։ Հենց բալթյան ժողովուրդներից մեկին հանդիպում ես, աչքերից վախը ծորում է, կակազելով բացատրում են, թե ինչ վատն է Ռուսաստանը։ Իսկ մերոնց չստին չի։

Ու սա բացատրել միայն ցեղասպանությանը, կոտորածներին, տարատեսակ բռնություններին ծանոթ լինելով ու ևս մեկ անգամ կոտորվելու «պատրաստակամությամբ», երևի թե չարժե։

Երևի թե միֆերը պետք է փոխել։ Ի վերջո լատիշների ու մյուսների մոտ հասկանալիորեն կա ռուսների դեմոնիզացիայի պերեդոզ, բայց դա օգնում ա ապրել, զարգանալ։

Մենք վաաաշե փաթթած ունենք։ Կարևորը Քիմ Քարդաշյանն ու Սերժ Թանկյանն եկել են։ Ջհանդամ, որ էտ նույն հոնորարով կարելի էր, խոսքի, Թրամփին բերել։

ՀԳ. Չասեք, որ իրանք արյան կանչով մուֆթա էին եկել։ Պետք չի»։

Նույն շարքից