Հասարակություն 

Տականք, մի զինվորի վրա ծաղիկ դրե՞լ ես. Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ

analitik.am

Ինչպես ամեն հինգշաբթի, այնպես էլ այսօր, կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում սևազգեստ մայրերը:

Այսօր ևս հայտնվեցին քաղաքացիներ, ովքեր հայտարարեցին, թե վերջիններիս ակցիան կազմակերպում են նախկին իշխանությունները, մասնավորապես՝ Հանրապետականը, չնայած այն բանին, որ մայրերը մի քանի անգամ հայտարարել են՝ պետք չէ հարցը քաղաքականացնել:

Ակցիայի վայրում հայտնված կինը սկսեց սադրել մայրերին: Արդյունքում հրմշտոց սկսեց, ոստիկանները ստիպված եղան հեռացնել մայրերի հետ բախված կնոջը, ով հայտարարեց, որ ինքը թավշյա հեղափոխության լիարժեք քաղաքացի է:

«Մի զինվորի վրա ծաղիկ դրե՞լ ես: Տականքի մեկը»,-ասաց մայրերից մեկը, ով խիստ զայրացավ իրենց մոտեցած կնոջ քայլից:

Մարգարիտա Խաչատրյանն իր հերթին հայտարարեց, որ իրենց ակցիան վարչապետի դեմ չէ, իրենք ավելի շատ են աջակցել վարչապետին, քան այն կանայք, ովքեր սադրում են իրենց:

Նույն շարքից