Հայաստան 

Շարմազանովը բանակցություններին Ադրբեջանի վերադարձը կապում է նախագահների վերջին հանդիպումների հետ

analitik.am

Սոչիի, Նյուպորտի եւ Փարիզի հանդիպումների արդյունքում հնարավոր եղավ Ադրբեջանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, որը դրական առաջընթաց է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այս կերպ գործնականում հնարավոր դարձավ մեղմել լարվածությունը շփման գծում»,- նշեց ԱԺ փոխնախագահը:



Նա նաև  ընդգծեց, որ հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի Նախագահ միջնորդությամբ տեղի ունեցած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում արձանագրվեց, որ ԼՂ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, և բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Միսկի խմբի ձեւաչափով:

Նույն շարքից