Հասարակություն 

Ամուսնուն 14 տարի ազատազրկում է սպառնում ուտելիքում մազի պատճառով կնոջ գլուխը սափրելու համար

analitik.am

Բանգլադեշի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, ով բռնի ուժով սափրել է կնոջ գլուխը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է AsiaOne տեղեկատվական պորտալից։

Հոկտեմբերի 8-ին ոստիկանությունը բողոք է ստացել Ջայփուրհաթ շրջանի բնակիչներից՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Իրավապահները ձերբակալել են 35-ամյա Բաբլու Մոնդալին, ով սափրել է իր 23-ամյա կնոջ գլուխը:

«Նա իր ճաշի մեջ մազ է հայտնաբերել, ինչի պատճառով որոշել է սափրել կնոջ գլուխը»,-ասել է տեղի ոստիկանապետ Շարիար Խանը։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու և կնոջը նվաստացնելու համար։

Նրան սպառնում է մինչև 14 տարի ազատազրկում։

Նույն շարքից