Հասարակություն 

Թուրքիան օդային հարված է հասցրել Սիրիայի բանտերից մեկին, որպեսզի ազատի այնտեղ գտնվող ահաբեկիչներին

analitik.am

Սիրիայում թուրքական օդային հարվածներից մի քանիսը եղել են բանտի վրա, որտեղ պահվում են ԻՊ-ի ահաբեկիչները: Սիրիական իշխանությունները վստահ են, որ Անկարան միտումնավոր է դա արել, որպեսզի վնասի տարածաշրջանում քրդական ուժերին: Այս մասին հայտնում է Al-Masdar News-ը:

Reuters-ն իր հերթին հայտնում է, որ հարվածների թիրախ դարձած բանտը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մոտ:

Սիրիայում պնդում են, որ բանտին թուրքական հարվածները նպատակ են ունեցել ազատել ահաբեկիչներին:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերը բախվել են քրդերի հետ, ինչի արդյունքում ավելի քան 10 զոհ կա:

Նույն շարքից