Հայաստան 

Շարմազանովը 2015թ. պետական բյուջեն իրատեսական և սոցիալական է համարում

analitik.am

Հայաստանի Հանրապետության 2015 թվականի բյուջեի նախագիծը իրատեսական է եւ ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեցԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մեր խնդիրն է օր առաջ նվազեցնել աղքատությունը, պայքարել կոռուպցիայի դեմ եւ ստեղծել աշխատատեղեր»,- նշեց նա:



Անդրադառնալով ընդդիմադիրների դիտարկումներին, թե դա բավարար չէ՝ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ, իհարկե, բավարար չէ, բայց բավարար ցուցանիշներ ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն խոսել ու քննադատել, այլեւ ներկայացնել առողջ եւ իրատեսական առաջարկներ: «Մենք պատրաստ ենք լսելու կառուցողական առաջարկներ, եւ ամենեւին էական չէ` այդ առաջարկներոն արվում են իշխանական թե ընդդիմադիր ճամբարից, քանի որ մեր նպատակը մեկն է՝ մենք պետք է կարողանանք օգտագործել բոլոր ուժերը մեր երկիրը զարգացնելու համար»,- եզրափակեց Շարմազանովը:


ՀՀ Ազգային ժողովը սկսել է ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նոյեմբերի 11-ի նիստում պատգամավորներին ներկայացրեց պետբյուջեի նախագծի առանձնահատկություններչը, պատասխանեց նրանց հուզող հարցերին:

Նույն շարքից