Հասարակություն 

Մեկ միլիոն դոլարը լափում ես, բա վաղը չեն ասի՝ գետինը մտնես, չես ամաչո՞ւմ. Եղիազարյանը՝ Փաշինյանին

analitik.am

Աչքներդ լույս 800 հազար ընչազուրկներ, աչքներդ լույս Գյումրիում տնակներում ապրողներ, աչքները լույս լինի այն մայրերի, որոնք կիսասոված երեխա են ուղարկում դպրոց։ Ձեր «ժող ջանի» վարչապետն ԱՄՆ հասնելու համար ինքնաթիռ է վարձում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։

Եղիազարյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է ԱՄՆ, որպեսզի լուսանկարվի ԱՄՆ նախագահի և տիկնոջ մանեկենի հետ․ «Նիկոլ, չտեսից վատ բան մեկ էլ չտեսն է։ Բա երկրի վարչապետը, որը գիտի տնտեսությունն ինչ վիճակի մեջ է, իրեն նման բան թույլ կտա՞։ Տիկնոջդ հետ գնում ես ԱՄՆ և մեկ միլիոն դոլար ծախսում ես, որ նախագահ Թրամփի և տիկնոջ մանեկենի հետ նկարվե՞ս։ Կարո՞ղ է քեզ ձեռք ես առել։ Այդ մեկ միլիոն դոլարով քանի ընչազուրկի տուն կտայիր։ Մարդկություն չունե՞ս մեջդ։ Գնում ես մեկ միլիոն դոլար լափում ես, բա վաղը չեն ասի՝ գետինը մտնես, չես ամաչո՞ւմ, բա էն ընչազուրկները։ Եթե քո մեջ մարդկություն կա, գիշերը քունդ չպետքա տանի։ Ով էլ կողքից ասում է խելքդ գլուխդ հավաքի աշխատանքից ազատում ես»։

Նույն շարքից