Հասարակություն 

Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետին ուղարկում է «Դուբայի արհեստական ինտելեկտի և սպորտի» թեմայով համաժողով-ցուցահանդեսին մասնակցելու

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանին ԱՄԷ գործուղելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է վարչապետի կայքէջից:

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին
2019 թվականի հոկտեմբերի 13-16-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ «Դուբայի արհեստական ինտելեկտի և սպորտի» թեմայով համաժողով-ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Գնել Սանոսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Նույն շարքից