Բարի օր Քաղաքականություն 

Աղվան Վարդանյանը ո՞վ էր, հա էն դաշնակն էր. Արմեն Գրիգորյանի քամահրանքով պատասխանը՝ նախկին պատգամավորին

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով Աղվան Վարդանյանի հայտարարությանը, ով իրեն «դասալիք» էր անվանել, հերքեց տեղեկությունները, թե ինքը չի ծառայել. «Ես ծառայել եմ ՊԲ-ում: Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ 2003-05 թվականներին ծառայել եմ բանակում»:

«Աղվան Վարդանյանը ո՞վ էր, հա էն դաշնակն էր, որ հեղափոխության դեմ էր քվեարկել: Դե բնականաբար այդպես պետք է ասի: Եթե Աղվան Վարդանյանի կարիերան ընդհատվել է հեղափոխությամբ, որում ես մեծ ներդրում եմ ունեցել, բնականաբար այդպիսի կարծիք պետք է արտահայտի: Դա իր կարծիքն է, որը հիմնված է կեղծ լուրի վրա: Կեղծ լուր վերարտադրող քաղաքական գործիչ է։ Կարող է գրող էլ լինել, բայց կեղծ լինել»,-ասաց Գրիգորյանը:

Նույն շարքից