Միջազգային Քաղաքականություն 

Մոսկվան ևս խոսեց Սիրիայի վրա թուրքական հարձակման մասին

analitik.am

Մոսկվան հասկանում է անհանգստությունը, որը Թուրքիան ունի Սիրիայի հետ իր սահմանի անվտանգության մասով, սակայն նման հարցերը պետք է լուծել դիվանագիտական միջոցներով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Սիրիայում թուրքական ռազմական օպերացիայի մասին:

Լավրովը նշել է, որ ստեղծված իրավիճակում Մոսկվան անելու է հնարավորը, որպեսզի երկխոսություն սկսվի Անկարայի ու Դամասկոսի, ինչպես նաև սիրիական կառավարության ու քրդական ուժերի միջև, որոնք մերժում են ահաբեկչությունը. «Մենք հիմք ունենք ենթադրելու, որ դա բխում է երկու կողմերի շահերից»:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, Մոսկվան ավելի վաղ խոսել է այն մասին, որ պետք է աշխատեցնել 1998 թվականին Անկարայի և Դամասկոսի միջև ստորագրված համաձայնագիրը, որը վերաբերում է համատեղ ուժերով ահաբեկչության դեմ պայքարելուն. «Ցավոք, այդ պայմանագրի արդյունավոտ գործելը բարդացավ այն գործողությունների արդյունքում, որոնք ձեռնարկեցին ԱՄՆ-ն ու կոալիցիան Եփրատի արևելյան ափին»:

Նույն շարքից