Հասարակություն 

Ռազմական օդանավի վթարային վայրէջքի պատճառով Եկատերենբուրգից Երևան թռչող օդանավն օդ չի բարձրացել

analitik.am

Եկատերենբուրգի «Կոլցովո» օդանավակայանում Ан-12 ռազմական օդանավի վթարային վայրէջքի պատճառով 15 չվերթ հետաձգվել է: Այս մասին հայտնում են օդանավակայանից:

Չվերթներից մեկն էլ դեպի Երևան է:

Ինչ վերաբերում է Եկատերենբուրգ թռչող օդանավերին, ապա դրանք վայրէջք են կատարում հարևան քաղաքների օդանավակայաններում:

Հավելենք, որ նախնական տեղեկություններով, միջադեպի արդյունքում տուժածներ չկան:

Նույն շարքից