Հասարակություն 

Ռուսական կողմը միշտ բաց է սպորտի ոլորտում երկխոսության համար. Պուտին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ կատարում է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պահանջները՝ Ռուսաստանի հակադոպինգային գործակալության (RUSADA) լիազորությունների վերականգնումից հետո: Համապատասխան հայտարարությունը պետության ղեկավարն արել է Նիժնի Նովգորոդում անցկացվող «Ռուսաստանը սպորտային տերություն» ֆորումի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Մեր երկիրն ու մարզիկները հիմնականում շահագրգռված են, որ հակադոպինգային հիմնախնդիրների հետ կապված բոլոր թերությունները մնան անցյալում»,-ասել է Պուտինը՝ շեշտելով, որ ռուսական կողմը միշտ բաց է սպորտի ոլորտում երկխոսության համար։

Նույն շարքից