Հասարակություն 

Արարատ Միրզոյանը նիհար, ստամոքսի խոցով տղա էր, դարձավ ԱԺ նախագահ, քյավառցու ասած, կլավցել ա. Եղիազարյան

analitik.am

ԱԺ նախագահը նիհար, ստամոքսի խոցով տղա էր, դարձավ ԱԺ նախագահ, լավ էլ լցվել է, քյավառցու ասած՝ կլավցել ա, լավացել է: Պարզվում է, որ մինչ այդ սնունդը վատ էր, իսկ հիմա սնունդը լավ է, անմիջապես չաղացել է: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով Արարատ Միրզոյանի մասին:

«1 սենյականոց բնակարանից անմիջապես գնացել է 4 սենյականոց բնակարան: Տեսեք հլը էտ տղեն ինչ պրոգրես է ապրում: Դե թող 800 հազար «ժող ջան»-ն էլ այդպես ապրեր էլի: Հիմա կինը թանկանոց մեքենա է առնում: Բա սա ո՞նց հասկանանք, ազնիվ բալեք, ձեր ասած էտ թավշյա հեղափոխությունն արեցիք, որ չաղ ու բախտավոր դառնա՞ք: Մինչև ե՞րբ»,-ասաց Եղիազարյանը:

«Երկու օր եք աշխատում, արդեն իսկ անդրադառնալու թեմա ունեք: Էս ժողովուրդը երբ անդրադարձավ, հերներդ անիծված է»,-հավելեց նա:

Նույն շարքից