Հայաստան 

ՀՀ զինված ուժերն ունակ են պաշտպանել երկրի սահմանները.Կորյուն Նահապետյան

analitik.am

Ադրբեջանը շարունակում է զինվել, սակայն, ունենալով որոշակի անհանգստություն, պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ Հայաստանը նույնպես սպառազինվում է: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին: «Հայաստանի զինված ուժերը սպառազինվում են բավարար չափով, սպառազինվում են այնքան, որքան այսօր մեր հնարավորությունները թույլ են տալիս և որքան մենք կարող ենք ապահովել մեր պաշտպանությունը և անվտանգությունը»,նշեց Նահապետյանը:



Նա ընդգծեց, որ ինքը չի կարող թվային տվյալներ հրապարակել ՀՀ ռազմական ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ, սակայն վստահեցրեց, որ ՀՀ նախագահի կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որն իրականացնում է պաշտպանական ռազմավարության վերանայման երկրորդ շրջափուլը, իրականացնում է ինչպես սպառնալիքների և մարտահրավերների կանխատեսումներ, այնպես էլ պաշտպանական ռազմավարական պլանավորում,  և, հնարավոր է, այդ աշխատանքների ավարտին ընդունվի ազգային անվտանգության վերանայված ռազմավարություն և ռազմական նոր դոկտրին:  «Եվ այս համատեքստում շատ կարևոր եմ համարում մեր հակառակորդների, մեր հարևանների ռազմական կարողությունների գնահատումը»,- նշեց Նահապետյանը:

Նույն շարքից