Հասարակություն 

Չեչնիայում պատմել են Կադիրովի հիվանդության մասին

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սովորական մարդ է, ով կարող է հիվանդանալ կամ վնասվածքներ ստանալ: Այս մասին Instagram-ի իր էջում հայտարարել է շրջանի ղեկավարի՝ ԶԼՄ-ների հարցերով օգնական Ահմեդ Դուդաևը:

Նրա խոսքով, Կադիրովի հիվադության մասին պտտվող լուրերը, որոնք այնուհետ փոխվեցին և տարածվեց որպես թունավորման փորձ, տարածվել են մի խումբ դավադիրների կողմից․ «Եթե այս իրավիճակում որևէ մեկը հիվանդ է, ապա միայն այդ լուրերի հեղինակները»,-ասել է Դուդաևը:

Նա խորհուրդ է տվել Չեչնիայի ղեկավարի դեմ դավադրությունների հեղինակներին լուծել առավել կարևոր սոցիալական խնդիրներ:

Ավելի վաղ Չեչնիայի ոստիկանապետ Ապտի Ալաուդինովը և հանրապետության Ուրուս-Մարտանովի շրջանի ղեկավար Վալիդ Աբդուրշիդովը հայտարարել են, որ իրենք չեն դավաճանել Կադիրովին:

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսվա սկզբին լուրեր էին տարածվել այն մասին, թե Չեչնիայի ղեկավարը մեկ շաբաթից ավել չի հայտնվել հասարակության մեջ: SKFD Telegraph ալիքը գրել էր, որ Կադիրովին թունավորելու փորձ է տեղի ունեցել: Փոխանցվում էր, որ դրանում ներգրավված են Չեչնիայի նախկին քաղաքապետ Արգուն Իբրահիմ Թեմիրբաևը, հանրապետության ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ապտի Ալաուդինովը և Ուրուս-Մարտան քաղաքի ղեկավար Վալիդ Աբդուրեշիդովը:

Նույն շարքից