Միջազգային Քաղաքականություն 

Անկախ նրանից, թե ոնց ենք Թուրքիային վերաբերվում, Էրդողանի քայլերը տրամաբանություն ունեն. Դանիելյան

analitik.am

Էրդողանի քայլերը Թուրքիայի բնակչության համար հասկանալի են.

- Սիրիայի պատերազմը Թուրքիան չի սկսել ու մոտ չորս միլիոն փախստական չի ցանկանում իր հաշվին իր տարածքում պահել,

- իր սահմանին մարտունակ քրդական բանակ չի ցանկանում ունենալ, հաշվի առնելով իր քրդերի տրամադրությունները, նաև այն, որ իրոք Սիրիայի քրդերի բանակն իրոք քրդական բանվորական կուսակցության թևն է՝ Սիրիայի քրդերի 70% -ն էլ վերջին տասնամյակներում Թուրքիայից գաղթածներն են,

- ծայրահեղական իսլամիստներն էլ իր պրոյեկտը չեն, արևմտյան պրոյեկտ են։

Անկախ նրանից, թե ոնց ենք Թուրքիային վերաբերվում, Էրդողանի քայլերը տրամաբանություն ունեն։

Այլ հարց է, որ Արևմուտքի Սիրիայն քայքայելու քայլերի նպատակը որն էր ու քրդերին հերթական անգամ օգտագործելու ու զոհաբերելու իմաստն ինչումն է, դա արդեն քննարկման ու դասեր քաղելու լավ քեյս է։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից