Հասարակություն 

Վիտալի Բալասանյանն ապրիլյանի ժամանակ փիառի համար է գնացել առաջնագիծ. Անդրանիկ Քոչարյան

analitik.am

Վիտալի Բալասանյանը վաղուց է զորացրված Պաշտանության բանակից: Նա պաշտոն ստացել է Արցախի Հանրապետությունում միայն ապրիլյանի դեպքերից հետո, երբ դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հարցերով ԱԺ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանը նշել է, որ այսօրվա հանձնաժողովի ուսումնասիրվելիք նյութին Վիտալի Բալասանյանը որևէ առարկայական կամ օգտակար բան չի կարող փոխանցել․ «Նա որևէ պատասխանատվություն չի կրել այդ ժամանակվա զինված ուժերի գործողությունների համար, չնայած բազմիցս հայտարարել է, որ ապրիլի 2-ին գնացել է համապատասխան պաշտպանական շրջան և հրամաններ իջեցրել, որի իրավունքը չի ունեցել: Ես համոզված եմ, որ այդպես չէր կարող լինել։ Դա ինչ-որ չափով ավելի շատ նման էր փիառ գործողությունների, որը բանակի կառավարման հետ որևէ աղերս չուներ»։

Քոչարյանը նշել է նաև, որ Վիտալի Բալասանյանը և այն ժամանակվա մեր հաղթանակները կերտած հրամանատարները կարող էին աջակցել, ինչպես ազատամարտից շատ շատերը, ովքեր գնացին առաջնագիծ, և օգնեցին․ «Այսինքն այստեղ շտկելու շատ բաներ կա։ Եթե Վիտալի Բալասանյանը պնդի, որ ապրիլյանով շատ մեծ տեղեկատվություն է կրում՝ արդեն զբաղեցնելով անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, բնականաբար, հանձնաժողովը կքննի, եթե գտնի նպատակահարմար, նրան կհրավիրի։ Բայց հիմա մտել ենք Հայաստան-Արցախ խարդավանքների փուլ, և դա կարող է խանգարել այն մարդկանց, որոնք բանակի շահերից ելնելով, անաչառ պետք է հանձնաժողովին տան ճիշտ և օբյեկտիվ տեղեկատվություն»։

Նույն շարքից