Հայաստան 

Իշխանության կմնանք մինչեւ ԼՂ խնդրի լուծումը. Գալուստ Սահակյան

analitik.am

Հայաստանում իշխող ՀՀԿ-ն մտադիր է իշխանության մնալ այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:


«Մենք իշխանության կմնանք, քանի դեռ չի լոըւծվել ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը»,-ընդգծել է նա:

 

Դիտարկմանը, թե գուցե հենց այդ պատճառով է ձգձգվում ԼՂ խնդրի կարգավորումը, ԱԺ նախագահն արձագանքել է, որ հակամարտությունը չի լուծվում բացառապես Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:

Նույն շարքից