Հասարակություն 

Արփինե Հովհաննիսյանը հրավիրում է

analitik.am

Արփինե Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Ինչպես արդեն տեղեկացրել էի «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը «Լույս» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է անվճար դասընթացների շարք։

Տեղեկացնում ենք, որ դասախոսությունների շարքը կմեկնարկի այս շաբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 12։00-ին՝ բոլոր նրանց համար, ովքեր գրանցվել էին «Մեդիա իրավունք, պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանություն» թեմայի համար։

Դասընթացի առաջին դասախոսությունը կկայանա «Լույս» հիմնադրամի գրասենյակում։

Դասախոսության բանախոսն է «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը։

Հ․Գ․ Լրագրողներին և այն անձանց, ովքեր ցանկանում են մասնակցել դասընթացին, բայց չեն հասցրել գրանցվել իրենց մասնակցությունը կարող են հաստատել մինչև սթ․ հոկտեմբերի 11-ը՝ ժամը 16։00, զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ 099066076»:

Նույն շարքից