Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին պնդում է, որ չի վախենում Պուտինից

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ չի վախենում Ռուսաստանի և Գերմանիայի իր գործընկերներից՝ Վլադիմիր Պուտինից և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերից: Հայտարարությունն արվել է մամուլի ասուլիսում, որն անցկացվել է այսօր Կիևում:

Հարցին՝ արդյո՞ք վախի զգացում կա Պուտինի կամ Շտայնմայերի նկատմամբ, Զելենսկին պատասխանել է կարճ․ «Ոչ»։

Իսկ Ռուսաստանի առաջնորդի հետ հարաբերությունների մասին այլ հարցերի Զելենսկին պատասխանել է ավելի մանրամասն:

«ՌԴ նախագահի հետ իմ խոսակցություններն ամրապնդված են արդյունքներով, շատ դժվար, շատ մանրամասն, բայց իրական արդյունքներով՝ մարդկանց վերադարձով»,-անկեղծացել է Զելենսկին՝ նկատի ունենալով վերջերս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը։

Բացի այդ, Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում դեռևս չի նախատեսվում, սակայն այդ հանդիպումն անհրաժեշտ է Դոնբասում կոնֆլիկտը լուծելու համար։

Նույն շարքից