Հասարակություն 

«Զվարթնոց» օդանավակայանում գտել ու ուղևորին են վերադարձրել 5000 ԱՄՆ դոլարը

analitik.am

Շնորհակալություն ենք հայտնում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցներին, ովքեր հերթական անգամ իրենց աշխատանքով ցույց տվեցին իրենց պրոֆեսիոնալ լինելը: Այս մասին ասված է օդանավակայանի հայտարարության մեջ:

«Ավիացիոն անվտանգության աշխատակցի կողմից հայտնաբերվեց ուղևորի կորցրած 5000 ԱՄՆ դոլարը և վերադարձվեց վերջինիս:

Թեև մեր աշխատակիցները միշտ պատրաստակամ են աջակցել մեր ուղևորներին, սակայն հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,-հայտնում են օդանավակայանից:

 

Նույն շարքից