Հասարակություն Տեսանյութեր 

Մաքգրեգորը ռուսերենով գովազդել է սեփական արտադրության վիսկին /տեսանյութ/

analitik.am

Իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը սոցկայքի իր էջում հրապարակել է տեսանյութը, որում ռուսերենով գովազդում է սեփական արտադրության վիսկին։ Շուտով «Proper No.Twelve» անունը կրող վիսկին պաշտոնապես վաճառքի կհանվի Մոսկվայում։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է վերջինիս ինսթագրամի էջից։

Տեսանյութում Մաքգրեգորը ռուսերենով դիմում է հետևորդներին՝ ասելով «Անուշ լինի, Ռուսաստան»:

Ամռանը հայտարարվել է, որ Մաքրեգորի վիսկի կհանձնվի միայն ռեստորաններին, ակումբներին և բարերին, ու միայն դրանից հետո՝ մանրածախ վաճառքի: Մեկ շիշ 0,7 լիտրը կկազմի մոտ 2500 ռուբլի։

«Proper No. Twelve» անունը կրող վիսկին բառացիորեն թարգմանվում է՝ «ճիշտ 12»։ 12 թիվը Մաքգրեգորի փոստային ինդեքսն է, որտեղ ծնվել է նա:

Նույն շարքից