Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը օջախից ու ընտանիքից է խոսում, Դանիել Իոաննիսյանը վատանում է. Մելիք-Շահնազարյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանը օջախից ու ընտանիքից է խոսում, Դանիել Իոաննիսյանը վատանում է։ Թե բա Փաշինյանի «երգը շատ է հիշեցնում նախորդների՝ «իմ զենքն իմ երգն է» ռազմահայրենասիրական քարոզը»։ Դե իսկ դրանից հետո էլ սկսում է բարբաջել «անհատի ու քաղաքացու» ինչ-որ կոնցեպտների ու մոտեցումների մասին։

Գիտե՞ք ինչու են Իոաննիսյանին այդքան վախեցնում «ընտանիք», «օջախ», «Հայրենիք», «ժողովուրդ» և նմանատիպ այլ բառերը։ Որովհետև իրենց համար դա գոյաբանական նշանակության խնդիր է՝ կա՛մ արժեքները, կա՛մ իրենք։ Միասին չի լինի։

P.S. Երկու օր առաջ ռուս հայտնի գրող, հրապարակախոս Զախար Պրիլեպինի հաղորդումը էլի նույնի մասին էր։ Խնդրում եմ ժամանակ գտեք, նայեք։ Հղումը մեկնաբանություններում եմ դնում։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նույն շարքից