Քաղաքականություն 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Աշխաբադում է

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Կառավարության կայքէջից:

Աշխաբադի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Թուրքմենստանի փոխվարչապետ Էսենմուրադ Օռազգելդիեևը և ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին։

Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Աշխաբադում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ և կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Աշխաբադում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։

Նույն շարքից