Հասարակություն 

Ապազգային քարոզի և հակահայկական աբսուրդը ուղղակի ճպճպում է այս գրառումից. Աբովյան

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր էջում գրում է.

«Երբ կարդում եմ այսպիսի «քաղհասարակության ակԾիվիստների» գրառումներ, ինձ մոտ հարց է առաջանում` իրենք գիտակցո՞ւմ են, ինչ են արտահայտում, թե՞ այս տիպի մտքերը պարզապես իրենց վարձու աշխատանքի մի մաս են կազմում։

Ապազգային քարոզի և հակահայկական աբսուրդը ուղղակի ճպճպում է այս գրառումից։

Ես որակավորումներ չեմ տալիս, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, սակայն մարդ պետք է նվազագույնը լինի մտավոր անմեղսունակ , որ չհասկանա մի պարզ գաղափար` հենց մեր հերոս նահատակների և սահմանում կանգնած հերոս զինվոների կյանքի գնով է, որ սրանք ունեն հնարավորություն անվտանգ, Երևանում ապրելով, արտաբերել նմանատիպ աբսուրդային մտքեր։

Մի խոսքով, խելքի՛ եկեք, ի սեր Աստծո, մի՛ ուրացեք մեր հերոսների սխրանքը, մարդ մնացեք վերջ ի վերջո»։

Նույն շարքից