Հասարակություն 

Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանում հարբեցողության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիժնի Նովգորոդում անցկացվող «Ռուսաստանը՝ սպորտային տերություն» ֆորումի ընթացքում խոսել է բնակչության շրջանում հարբեցողության նվազեցման առաջընթացի մասին: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջից։

Անդրադառնալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներին՝ պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանում կրճատվել է թունդ խմիչքների օգտագործումը: Նրա խոսքով, դա հանգեցրել է կյանքի միջին տևողության աճի:

Հոկտեմբերի 1-ին ԱՀԿ-ն հաղորդել էր, որ 2003 թվականից ի վեր երկրում ալկոհոլի սպառումը 43 տոկոսով անկում է գրանցել: Դրանից առաջ՝ գարնանը, Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան խոսել էր ալկոհոլի սպառման գրեթե կրկնակի կրճատման մասին: 2016-ի ապրիլին Պուտինը խոստացել էր շարունակել պայքարը երկրում հարբեցողության դեմ։

Նույն շարքից