Հայաստան 

Ադրբեջանցիներն ուկրաինական պատերազմի լուսանկարը ներկայացնում են որպես Արցախի խոցված ուղղաթիռի լուսանկար

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կոչ է անում չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանն ու չտարածել Ադրբեջանի կողմից կործանված հայկական ուղղաթիռի կեղծ լուսանկարը: Այս մասին  «Թվիրթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: «Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուսանկար են տարածում Ղարաբաղում կործանված ուղղաթիռի վերաբերյալ: Դա ուկրաինական պատերազմից է, մի տարածեք այն»,- գրել է Արտակ Բեգլարյանը:


Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր` նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Միջադեպի մանրամասները ճշտվում են:

 

Արծրուն Հովհաննիսյանը չի հաստատում Ադրբեջանի կողմից Արցախի ռազմօդուժի ուղղաթիռի խոցման հետեւանքով երեք զոհի մասին լուրը: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը:

Նույն շարքից