Իրանի ավելի քան 14 հազար բնակիչ ներկա է գտնվել 2022 թվականի Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի հանդիպմանը, որում ազգային հավաքականը 14: 0 հաշվով հաղթել է Կամբոջային: 40 տարից անց, առաջին անգամ կանանց թույլ են տվել ներկա գտնվել տղամարդկանց հավաքականի մասնակցությամբ խաղին։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանում, «Ազադի» մարզադաշտում։ Կանանց տրամադրվել է առանձին տրիբունա, որտեղ տոմսերի քանակը եղել է սահմանափակ։
Նշենք, որ Իրանն իր խմբի առաջատարն է՝ երկու խաղում հավաքել է 6 միավոր։ Երկրորդ տեղում է Բահրեյնի հավաքականը։