Հայաստան 

Ինչքա՞ն կարելի է, բա ձեր կառավարությունն ի՞նչ է անում. Ա. Մանուկյանը՝ Դ. Հարությունյանին

analitik.am

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց «Որոտան ՀԷԿ»-ի վաճառքի գործարքից և Եղվարդի ջրամբարի կառուցումից. «Սերժ Սարգսյանի բոլոր նախընտրական ծրագրերում ընդգրկված է Եղվարդի կառուցման խնդիրը և այսօր բյուջեում Եղվարդ անուն գոյություն չունի»:

 

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ Որոտանի ՀԷԿ-ի հետ կապված բանակցությունները շարունակվում են։

«Արմատապես վերանայում ենք այն պայմանները, որոնք նախկինում առկա էին, գործարքը ավարտված չէ, բազմաթիվ հարցերում ընդհանուր հայտարարի ենք եկել»,– ասաց նա:

 

Ինչ վերաբերում է Եղվարդի ջրամբարին, նախարարը նշեց, որ աշխատանքները ընթացքի մեջ են:

 

ՀԱԿ պատգամավորն արձագանքեց, որ արդեն որերորդ տարին է, նույն պատասխանն է հնչում։ «Ինչքա՞ն կարելի է նույն բանն ասել, որ բանակցություններ են տարվում, բա ձեր Կառավարությունն ի՞նչ է անում»,- ասաց Մանուկյանը:

 

«Դուք իրավացի եք, երկար ժամանակ էր՝ Եղվարդի ծրագիրը դոփում էր տեղում, եկե՛ք այս հարցին անդրադարձ կատարենք 2015-ի վերջին, այն ժամանակ ոչ թե հարց կլինի Ձեր կողմից, այլ հայտարարություն արվածի վերաբերյալ. տարեվերջին ցույց տալու բաներ կունենանք»,-ասաց Հարությունյանը:

Նույն շարքից