Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հատուկ ներարկում են արել կոկորդի հատվածում, ինչի շնորհիվ վերջինս կարողացել է անցկացնել 14-ժամյա մամուլի ասուլիս: Այս մասին Զելենսկին հայտնել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է «Украинские новости» հրատարակությունը:
Նա բացատրել է, որ իր ձայնալարերը թույլ են, և որպեսզի ձայնը մինչև վերջ պահպանվի ստիպված է հատուկ ներարկումներ ստանալ․ «Մենք պատրաստվեցինք, ժամանեցին մասնագետները, ովքեր կատարում են որոշ պրոցեդուրաներ: Եթե կորցնեմ ձայնս՝ կվերադարձնենք»,-ասել է նա: