Քաղաքական Միջազգային գլխավոր 

ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը չի ընդունվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատճառով

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԺ փակ նիստում անդամ երկրները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ ու հայտարարություն ընդունել Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Հիշեցնենք, որ արաբական երկրի հյուսիսում Թուրքիան ռազմական օպերացիա է սկսել, ինչը դատապարտվել է գրեթե բոլորի կողմից:

Գործակալությունը հայտնում է, որ վերոնշյալ նիստի ժամանակ կողմերն այնքան հեռու են գնացել իրենց տարաձայնություններում, որ հայտարարություն ընդունելն ուղղակի անհնար է եղել:

Թուրքական Anadolu գործակալությունն իր հերթին հայտնում է, որ տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն չեն ընդունել մյուս երկրների կողմից առաջարկած կետերի հետ: Տարաձայնության պատճառն այն է, որ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ կիրառվել է «դատապարտել» տերմինը:

Հանդիպման արդյունքներով, ԵՄ անդամ երկրները տարածել են իրենց հայտարարությունը՝ կոչ անելով Անկարային դադարեցնել օպերացիան: Իր հերթին ամերիկյան կողմն ավելի փափուկ դիրքորոշում է գրավել՝ սահմանափակվելով հայտարարությամբ, որ ԱՄՆ-ը չի աջակցում Թուրքիայի քայլը: ՌԴ-ն իր հերթին հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի օպերացիայի ընթացքում բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն:

Նույն շարքից