Կարմիր ծովում իրանական տանկերը, որի վրա այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել, ամենայն հավանականությամբ, խոցվել է երկու հրթիռի միջոցով: Այս մասին հայտնում է Press TV-ը՝ հղում անելով տանկերի սեփականատիրոջը:
Ընկերության վարկածով, տանկերի վրա երկու պայթյուն է որոտացել: Առաջին ու երկրորդ պայթյուններին բաժանել է 20 րոպե:
Պայթյունների պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել են հրթիռային հարձակումները: Նավի սեփականատերը հայտնել է, որ տեղի ունեցածի արդյունքում տուժածներ չկան: