Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղության աղբյուր» օպերացիայի ընթացքում թուրքական ուժերը կորցրել են առաջին զինվորին, վիրավորների թիվը հասնում է 3-ի: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն, փոխանցում է Anadolu-ն:
Թուրքական կողմը նաև պնդում է, որ օպերացիայի ընթացքում ոչնչացրել է PKK/PYD-YPG խմբավորման 49 ահաբեկիչ: Այսպիսով, պնդում կա, թե ոչնչացված ահաբեկիչների ընդհանուր թիվը հասել է 277-ի:
ՄԱԿ-ն իր հերթին հայտնում է, որ թուրքական օպերացիայի արդյունքում արդեն հազարավոր փախստականներ կան: Մարդասիրական կազմակերպությունների գնահատականներով, օպերացիան սպառնալիք է ստեղծել մոտ կես միլիոն մարդու համար։