Հայաստան 

Վարչապետը բարձրացրեց գազով լիցքավորվող բալոնների տեխզննման հարցը

analitik.am

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց օրեր առաջ Գյումրի-Երևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի մասին: Նա ցավակցեց ավտովթարի զոհերի հարազատներին, այնուհետև նշեց.


«Ինձ տրված նախնական զեկույցների հիման վրա, պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում գազային լիցքավորման բալոնների տեխզզնման վրա, հանձնարարում եմ պատկան մարմիններին քննարկել ու կառավարությանը ներկայացնել այդ խնդրի համապարփակ լուծումներ»: 

Նույն շարքից