ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սատարել է ֆուտբոլային ակումբի հովանավորների աջակցության միասնական հիմնադրամ ստեղծելու գաղափարը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից։
Նման կազմակերպության անհրաժեշտության գաղափարի մասին հայտնել է Նիժնի Նովգորոդի նահանգապետ Գլեբ Նիկիտինը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման խորհրդի նիստի ժամանակ։
Ըստ առաջարկության՝ Ռուսաստանում հնարավոր է ստեղծել հիմնադրամ, որին հովանավորները միջոցներ կփոխանցեն, իսկ տրամադրված միջոցները կծախսվեն Ռուսաստանի կառավարության, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միության և այլ սպորտային ֆեդերացիաների մասնակցությամբ։
«Հիմնադրամ ստեղծելու գաղափարը լավն է, սակայն դժվար է պատկերացնել, թե որքանով է այն իրագործելի»,-ասել է Պուտինը՝ խոստովանելով, որ նման «կոլխոզը» -ն ավելի արդար կլինի, քան՝ «դրամապանակների մրցույթը», որը, նրա կարծիքով, այժմ տեղի է ունենում:
Ներկայումս Ռուսաստանի ֆուտբոլային ակումբների հովանավորները հիմնականում մասնավոր ընկերությունները և պետական կորպորացիաներն են: Օրինակ «Զենիթը»-ը հովանավորում է «Գազպրոմը», «Լոկոմոտիվը», որն այս մրցաշրջանում առաջատար է, միջոցներ է ստանում Ռուսաստանի երկաթուղուց: