Հայաստան 

Հովիկ Աբրահամյանը փոխել է հարցադրման ձևը

analitik.am

Այսօր  կառավարության նիստի օրակարգի հարցերը հաստատելիս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխել էր հարցադրման ավանդական ձեւը: Նախկինում այն հնչում էր հետևյալ կերպ` «հարցեր կա՞ն»: Այսօր` «հարցեր կա՞ն, դեմ տեսակետներ կա՞ն, եթե չկան, ուրեմն հաստատում ենք»:  


Հիշեցնենք, որ երեկ` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրել էր կառավարության որոշումների ընդունման կարգի հարցը` կասկածներ հայտնելով, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանն ու կարգին: Որպես ապացույց` միացրել էր կառավարության այն նիստի ձայնագրությունը, որի ընթացքում որոշում կայացվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակել Սուրիկ Խաչատրյանին: Այդ ժամանակ վարչապետը, դիմելով նախարարին, հարցրել էր. «Հարցեր կա՞ն, եթե չկան, ուրեմն հաստատում ենք»: Այսօր արդեն վարչապետը հատուկ հարցնում էր. «Դեմ տեսակետներ կա՞ն»:   Ինչպես երևում է, Փաշինյանի մտահոգությունը որոշակի ազդեցություն է թողել: 

Նույն շարքից