Տեսանյութեր Հասարակություն 

9-ամյա աղջնակի սպանությունից հետո Ռուսաստանում կարող են վերադարձնել մահապատիժը /տեսանյութ/

Սարատովում 9-ամյա աղջնակի սպանությունից հետո ՌԴ պետդումայի պատգամավոր Եվգենի Պրիմակովն առաջարկել է վերադարձնել մահապատիժը: Այս մասին նա խոսել է ֆեյսբուքյան իր էջում:

Պատգամավորը սխալ է համարում նման հանցագործներին պետության փողերով պահելը՝ հարց բարձրացնելով, թե ինչու պետք է բյուջեին հաշվին կերակրվեն նման մարդիկ, ինչու պետք է պետությունը հետևի, որպեսսի դրանք չհիվանդանան և այլն:

Պատգամավորը նաև նշել է, որ հասարակությունը վրեժի իրավունք ունի նման դեպքերում: Ինքնադատաստան տեսնելու մարդկանց ցանկությունը պատգամավորը բացատրել է նրանով, որ այդ հանցագործներին մահապատժի չեն ենթարկում:

Նշենք, որ իրավապահներն արդեն հրապարակել են երեխայի սպանության վայրի տեսանյութը:

 

Նույն շարքից