Հայաստան 

ԱԺ նախագահը Մինսկի խմբի համանախագահներին կոչ արեց առավել հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա

analitik.am

Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց նոյեմբերի 12-ին ուսումնական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի զոհված  անձնակազմի հիշատակը:



ՀՀ ԱԺ նախագահ ԳալուստՍահակյանը հանդես եկավ ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի խոցման դեպքը դատապարտող հայտարարությամբ.



«Ադրբեջանական զորքերի կողմից խոցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռը: Սա պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է՝ ուղվված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը: Այս տարվա օգոստոսին տեղի ունեցած բացահայտ սադրիչ և ավանտյուրիստական գործողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած միջնորդական ջանքերը և հորդորները փաստորեն հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից: Սա բանակցային խաղաղ գործընթաքցը տապալելու ևս մեկ քայլ է, որով ոտնահարվում է խաղաղ կարգավորման, վստահության ամրապնդման և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ պայմանավորվածությունները: Իրավիճակի սրման և ապակայունացման փորձերի ողջ պատասխանատվությունը  կրում են Բաքվի իշխանությունները: Ուստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հերթական անգամ կոչ եմ անում դատապարտել և առավել հստակ հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման փորձերը կանխելու նպատակով…»,- մասնավորապես ասաց Գալուստ Սահակյանը:

Նույն շարքից