Հայաստան 

Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի խոցումը կազդի բանակցային գործընթացների վրա. Շարմազանով

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությքան պաշտպանության բանակի ուղղաթիռը թիկունքից խոցելը ցույց է տալիս Ադրբեջան կոչված պետության իրական դեմքը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


«Ադրբեջանցիների այս քայլը շատ վտանգավոր է՝ զուտ բանակցային գործընթացի տրամաբանությունից ելնելով: Այն, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը, պաշտպանության բանակն իրենց խնդիրները կլուծեն, ես չէ, որ պետք է ասեմ: Ես ավելի դիվանագիտական հարթության մեջ կփորձեմ խոսել, որ թիկունքից ուղղաթիռ խփելը ցույց է տալիս իրենց պետության իրական դեպքը: Սա հղի է վտանգներով բանակցային գործընթացի համար, և ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»,-  նշեց ԱԺ փոխնախագահը:



Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե Ադրբեջանը ԼՂ տարածքը ոչ թռիչքային գոտի է  հայտարարել, ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Ադրբեջանը երկար ժամանակ է արդեն այդ տարածքի հետ կապ չունի: «Մենք պետք է մեր ջանքերը միացնենք, որպեսզի հասնենք Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը»,-եզրափակեց Շարմազանովը:

Նույն շարքից