Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Վարչապետի մամուլի ծառայության տարածած լուսանկարներից երևում է, որ Փաշինյանը Աշխաբադում «ոտքի վրա» զրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում գիրք է նվիրել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահի ծննդյան օրն էր:



