Հայաստան 

ԼՂՀ-ն ու ՀՀ-ն դիմել են Կարմիր խաչին

analitik.am

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն դիմում է ստացել ՀՀ և ԼՂՀ իշխանություններից, որպեսզի միջնորդի, որ հայկական կողմին հանձնվեն երեկ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների դիակները: 


Այս մասին  տեղեկացնում է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:   Նա հայտնեց նաև, որ հակամարտության բոլոր կողմերի հետ երկխոսության մեջ են, իսկ կոնկրետ այս դեպքի առնչությամբ, թե ե՞րբ գործողություններ կսկսվեն, հստակ ժամկետներ հայտնի չեն: 

Նույն շարքից