Հասարակություն 

Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Ալեք Մանուկյան փողոցում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ  տվյալները, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների   հետ համատեղ հոկտեմբերի 10-ին,  ժամը 12.30-ին,  Երևանի  Ալ.Մանուկյան փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Գագիկ Խ.- ին, որը հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի  178 հոդվածի (խարդախությունը)  1-ին մասի մեղադրանքով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության կայքէջից։

Նույն շարքից