Որևէ բան չեմ կարող ասել իրավական տիրույթում գտնվող, այսինքն՝ նախաքննության փուլում գտնվող գործի մասին։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը պետք է հիմք ընդունել այդ գործի վերաբերյալ ինֆորմացիայի մասով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսելով Հանրապետական ծննդատանը Կոտայքի մարզի բնակչուհի 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածնի մահվան մասին։
«Կարծում եմ, որ Քննչական կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կանի ամեն ինչ իրականությունը վեր հանելու և պատշաճ իրավական գնահատական տալու համար, իսկ մենք օգնում ենք նրանց։ Իհարկե պատժողը մենք չենք, բայց կողմ կլինենք, եթե կան մեղավորներ, նրանք պատժվեն օրենքի ողջ ուժով»,-ասել է Թորոսյանը:
Հարցին՝ արդյո՞ք հանդիպել է Արմենիա ԲԿ տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ, Թորոսյանը պատասխանել է, որ չի զրուցել և չպետք է զրուցի նրա հետ, քանի որ նախաքննական մարմինն է այն մարմինը, որը պետք է պարզի իրականությունը․ «Մենք ընդամենը տրամադրում ենք մեր ձեռքի տակ եղած ռեսուրսները՝ դատաբժշկական փորաձաքննությունը, մասնագիտական փորձաքնությունը, որպեսզի նախաքննական մարմինը վեր հանի ամբողջ ճշմարտությունը»։