ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանն իր էջում գրում է.
«Ալիևը կրկին իր հակահայկական «ռեպերտուարի» մեջ է։ Այս անգամ Իլհամ Գեյդարովիչը փորձ արեց մեղադրել մեզ նացիստական գործիչների հերոսացման մեջ՝ մատնանշելով Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը Երևանի կենտրոնում։ Զավեշտալին այն է, որ Ալիևը, սերմանելով բացահայտ ֆաշիստական գաղափարախոսություն իր երկրում, մեզ փորձում է մեղադրել։
Ինչ ասեմ...կարելի է իհարկե դրան հիշեցնել Սումգաիթի, Մարաղայի, Բաքվի հայկական ցեղասպանությունների մասին, որոնք իրականացվել են իր ազգակիցների կողմից։ Կամ հիշեցնել, որ հակահայկական և ֆաշիստական գաղափարախոսությունը դա այն «սոսինձն է», որը փաստացի միավորում է Ադրբեջանում բնակվող տարբեր ազգերին և ցեղերին արհեստածին «ադրբեջանցի» ազգության անվան ներքո։
Ես պարզապես իրեն խորհուրդ կտամ ուսումնասիրել ֆաշիստների կողմից ձևավորված ադրբեջանական լեգիոնի պատմությունը։Կարծում եմ դա իրեն պետք է որ սթափեցնի։
Հ.Գ. Բայց պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես է Նժդեհը թուրքերի կոկորդում կանգնել, որ մինչ օրս սրանք չեն կարողանում մարսել»: