Մոսկվայի արևելքում միմյանց են բախվել երկու տրամվայներ, ինչի արդյունքում կա 4 տուժած:
Ինչպես համացանցում տարածված տեսանյութում է երևում, տրամվայներից մեկի կին վարորդը վթարից վայրկյաններ առաջ զբաղված է եղել բջջայինով, ինչի պատճառով չի նկատել, որ մյուս տրամվայը կանգնել է կարմիր լույսի տակ:
Արդյունքում տեղի է ունեցել բախում: